Վանաձորում տեղի է ունեցել երկու միջադեպ` կոմունալ ծառայության աշխատակիցների մասնակցությամբ
Վանաձորում տեղի է ունեցել երկու միջադեպ` կոմունալ ծառայության աշխատակիցների մասնակցությամբ։
Ինչպես նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված ոստիկանության օպերատիվ ամփոփագրում, անցած կիրակի Ոստիկանության տեղական բաժանմունք դիմում է ստացվել «Լոռի-ջրամբար» ՓԲԸ տեսուչից, որտեղ նա բողոքել է 27-ամյա մի կնոջ գործողություններից։
Տուժածը պատմել է, որ ստանալով ջրամատակարարման համար պարտքի մասին ծանուցումը՝ կինը նրան տապալել է գետնին՝ հասցնելով քերծվածքներ և ճանկռվածքներ։ Միջադեպի փաստով կատարվում է հետաքննություն։
Նույն օրը քաղաքային հիվանդանոցից Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Շտապ օգնության» ծառայություն է դիմել տեղի մի բնակչուհի, որին իր սեփական տան առջև վեճի ժամանակ հարվածել է էլեկտրացանցի տեղական բաժանմունքի տեսուչը։
Կանչով ժամանած «Շտապ օգնության» բժիշկները կանգնեցրել են տուժածի քթի արյունահոսությունը։ Նրան տրվել է դատաբժիշկական փորձաքննության ուղեգիր, կատարվում է հետաքննություն։-0-