Հայ գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը կիսել է 1-2 տեղերը` Աբու Դաբիի 17-րդ շախմատային փառատոնում

21.08.2007, 12:40
Հայ գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը կիսել է 1-2 տեղերը` Աբու Դաբիի 17-րդ շախմատային փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը 1-2 տեղերն է կիսել եգիպտացի շախմատիստ Վասեն Ամինի հետ՝ նախորդ օրը Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ) ավարտված շախմատային 17-րդ բաց փառատոնում։  

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ Շախմատի ֆեդերացիայից, Անաստասյանը և Ամինը ինը հնարավորից հավաքել են յոթ միավոր։

Երկրորդ հայ շախմատիստը՝ Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Ասրյանը, հաղթողներից ետ է մնացել կես միավորով և զբաղեցրել երրորդ տեղը։

Մրցաշարին, որն անցկացվել է օգոստոսի 12-20-ը, մասնակցել է 70 շախմատիստ։ --0—