ՀՀ նախագահը ցավակցություն է հղել հայտնի նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի ընտանիքին

20.08.2007, 19:57
ՀՀ նախագահը ցավակցություն է հղել հայտնի նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի ընտանիքին

Ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի մահվան կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Իսաբեկյանների ընտանիքին։

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի մահվան մասին։ Նրա կտավները, որ կրում են հայ կերպարվեստի լավագույն ավանդույթների կնիքը, արժանացել են ժողովրդի բարձր գնահատանքին»,- ասվում է երկրի նախագահի ուղերձում, որը երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն են փոխանցել նախագահի մամուլի ծառայությունից։

«Իմ ցավակցությունն եմ հայտնում Իսաբեկյանների ընտանիքին ու հարազատներին»,- ասվում է ուղերձում։

Էդվարդ Իսաբեկյանը ծնվել է Իգդիրում (Թուրքիա)։ 1941թ. ավարտել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիան։ 1945-2000թթ. դասավանդել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1967-1986թթ. ղեկավարել է Հայաստանի Ազգային պատկերասրահը։

Նրա ստեծագործությունների հիմնական թեման Հայաստանի բնությունն է,  հինավուրց ամրոցները և եկեղեցիները։ Նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1985թ., 2004թ.), Մոսկվայում (1988թ.)։--0--