Հայ մարզիկները Ուկրաինայում անցկացված Եվրոպայի ջունդոկանի առաջնությունում նվաճել են 16 մեդալ

20.08.2007, 19:16
Հայ մարզիկները Ուկրաինայում անցկացված  Եվրոպայի ջունդոկանի առաջնությունում նվաճել են 16 մեդալ

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/.Հայ մարզիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի ջունդոկանի (կարատե) առաջնությունում, որն անցկացվել է Օդեսայում՝ օգոստոսի 1-5-ը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Դուկենդո ֆուլ-կոնտակտ կարատեի ֆեդերացիայից, կատա, վուկո և ֆուլ-կոնտակտ մարզաձևերի մրցույթներին մասնակցել են 18 երկրների 820 մարզիկներ։

Հայկական պատվիրակությունը, որտեղ ընդգրկված էր 25 մարզիկ, ղեկավարում էր Դուկենդո ֆուլ-կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը։

Դուկենդո ֆուլ-կոնտակտ կարատեի հայկական ֆեդերացիան ստացել է նաև աշխարհի առաջնությանը մասնկացելու հրավեր։ Այն տեղի կունենա 2008թ.-ին Բրազիլիայում։--0—