Անձրևները հեղեղել են երկու բնակելի տների նկուղները
20.08.2007,
16:41
Անձրևները հեղեղել են երկու բնակելի տների նկուղները
Անցած ուրբաթ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են երկու բնակելի տների նկուղներ։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Փրկարար ծառայությունից, օգոստոսի 17-ին Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը հայտնել է իր տան նկուղի հեղեղման մասին։ Դեպքի վայր է մեկնել փրկարար խումբ, որի ջանքերով նկուղից հեռացվել է 10 տոննա ջուր։
Նույն օրը համանման միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում, որտեղ հեղեղվել է գյուղացիներից մեկի գոմն ու տան նկուղը։ Օգնության եկած փրկարարներն այնտեղից ջրահեռացրել են մոտ 35 տոննա ջուր։–0-

