Հայերը երախտագիտությամբ են հիշում հայկական հողում սխրանքներ գործած ռուս զինվորներին. Գլխավոր շտաբի պետ
Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում հայկական հողում սխրանքներ գործած ռուս զինվորներին։
Այս մասին ուրբաթ հայտնեց ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Օշական գյուղի մոտ ռուս զինվորների տարած հաղթանակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ։
«Օշականի ճակատամարտը, որտեղ ռուսական կողմից մարտնչում էին շատ հայ կամավորներ, ռուսական զենքի հաղթանակի և, միևնույն ժամանակ, ռուս-հայկական բազմադարյա ռազմական եղբայրության վառ օրինակներից է»,- հայտարարեց Ս. Օհանյանը։
Նրա խոսքերով, այդ ճակատամարտի արդյունքում «ոչ միայն հակառակորդի նկատմամբ տարվեց հերթական հաղթանակը, այլև փրկվեց Էջմիածնի համալիրը՝ հայ քրիստոնեական հավատքի և ոգեղենության ակունքը»։
«Հայ ժողովուրդը, երախտագիտությամբ հիշելով հայկական հողում սխրանքներ գործածած ռուս զինվորներին, ամեն անգամ այս հիշարժան օրը իր հարգանքի տուրքն է մատուցում նրանց»,- ընգծել է Օհանյանը։
1827թ. օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ երեք հազար ռուս զինվորներ և հայ կամավորներ հաղթանակ տարան պարսկական 30-հազարանոց բանակի նկատմամբ։ Օշականի ճակատամարտը պատերազմի բեկումնային պահերից մեկը դարձավ, որից հետո ռուս զինվորականները կարճ ժամանակահատվածում գրավեցին Երևանը։--0—

