Գերմանիայում կբացվի Արագ շախմատի-960 աշխարհի առաջնությունը
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի Մայնց քաղաքում ուրբաթ մեկնարկում է Արագ շախմատի-960 աշխարհի առաջնությունը (World Rapid Championship - 960)՝ Mainz Open Chess 960 շախմատի միջազգային փառատոնի շրջանակներում։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հայտնեցին հանրապետության Շախմատի ֆեդերացիայից, Հայաստանի կողմից արագ շախմատի առաջնությանը մասնակցում են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռաֆայել Վահանյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը։
Մասնակիցների թվում են նաև Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան) և Էթիեն Բակրոն (Ֆրանսիա)։
Mainz Open Chess 960-ի շրջանակներում Արագ շախմատի առաջնությունը կավարտվի օգոստոսի 19-ին։
Mainz Open Chess 960 մրցաշարը մտահղացել է աշխարհի չեմպիոն Բոբի Ֆիշերը՝ 1996թ.-ին, այն անվանում են նաև Աշխարհի շախմատի -960 չեմպիոնատ (մյուս անվանումն է Fischer Chess, այսինքն՝ «Ֆիշերի շախմատ»)։
Խաղաքարերի սկզբնական դասավորությունից բացի, խաղի կանոները համընկնում են դասական շախմատին։ Խաղաքարերը տեղադրվում են ինչպես սովորական շախմատում, բայց խաղից առաջ «Fischerandom Chess Computerized Shuffler» համակագչային ծրագրով կատարվում է սկզբնական դիրքի «Պատահական համակարգչային ընտրություն»։
960 թիվը արտացոլում է հնարավոր սկզբնական դիրքերի քանակը, որոնք բաժին են ընկնում վիճակահանությամբ, այսինքն, խաղաքարերը շարում է համակարգչային ծրագիրը։–0—

