Հայաստանի բուհերում ծնողազուրկների, հաշմանդամ և ազատամարտիկների երեխաների համար կգործեն արտոնություններ

17.08.2007, 16:23
Հայաստանի բուհերում ծնողազուրկների, հաշմանդամ և ազատամարտիկների երեխաների համար կգործեն արտոնություններ

Հայաստանի բուհերում ծնողազուրկ, հաշմանդամ և ազատամարտիկների երեխաների համար կգործեն արտոնություններ։ Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարեց ՀՀ գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ընդունելության քննությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«2007թ.-ին բոլոր երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամ և  ազատամարտիկների երեխաները, 8 կամ ավելի անցողիկ բալ ստանալու դեպքում, իրավունք կունենան սովորել անվճար բաժիններում»,- ասաց նա։

Մկրտչյանը նշեց, որ Կրթության նախարարության հանձնարարականի համաձայն, համապատասխան որոշում կընդունվի Հանրապետական քննական հանձնաժողովում։

--0—