Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին տեղեկատվությունը
17.08.2007,
14:26
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին տեղեկատվությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը հերքեց ադրբեջանական ԶԼՄ-ների տարած տեղեկատվությունն այն մասին, որ ղարաբաղյան կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։
«Դա ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է։ Եթե հրետակոծություններ լինում են, ապա միայն հակառակորդի կողմից»,-ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց Ս. Հասրաթյանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները, իբրև թե, հրազենային գնդակոծման են ենթարկել ադրբեջանական Զինված ուժերի դիրքերը՝ Աղդամի, Տերտերի և Գերանբոյի ուղղություններով։-0-