Երևանում սկսվել է հայկական «Միկա» և սլովակյան «Արտմեդիա» ակումբների ֆուտբոլային հանդիպումը

16.08.2007, 19:29
Երևանում սկսվել է հայկական «Միկա» և սլովակյան «Արտմեդիա» ակումբների ֆուտբոլային հանդիպումը

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում սկսվել է ՈւԵՖԱ-ի գավաթի երկրորդ որակավորման փուլի շրջանակներում Աշտարակի «Միկա» ակումբի և Սլովակիայի «Արտմեդիա» թիմի հանդիպումը։

Սա երկրորդ փուլի առաջին խաղն է։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա  օգոստոսի 30-ին՝ Սլովակիայում։

Հատկանշական է, որ առաջին որակավորման փուլում «Միկան» և «Արտմեդիան», համապատասխանաբար, հունգարական և մոլդովական թիմերի հետ ոչ ոքի են խաղացել և երկրորդ փուլ են անցել՝ արտագնա խաղերում խփած գոլերի շնորհիվ։

Ինչպես տեղեկացնում է www.armfootball.com հայկական կայքը, «Միկայի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանը նշել է, որ «Արտմեդիան» հեշտ հակառակորդ չէ։

 «Այդ թիմի խաղին ես որոշ չափով ծանոթ եմ երկու տարի առաջ Չեմպիոնների լիգայի խաղերից։ Այսօրվա «Արտմեդիայի» կազմը զգալիորեն երիտասարդացել է, բայց թիմի կորիզը պահպանվել է, և ինձ թվում է, որ պահպանվել է նաև նրանց հաղթելու ցանկությունն ու ձգտումը։ Դե, մենք էլ, բնականաբար, կփորձենք պարտքի տակ չմնալ»,- նշել է Անդրեասյանը։--0—