Հայաստանը կմասնակցի Ռուսաստանում ԿԱՊԿ ուսումնա-մեթոդական հավաքին

16.08.2007, 18:15
Հայաստանը կմասնակցի Ռուսաստանում ԿԱՊԿ ուսումնա-մեթոդական հավաքին

Հայաստանը կմասնակցի Ռուսաստանում Կոլեկտիվ անտանգության պայմանագրի կազմակերպության (ԿԱՊԿ) անդամների մեթոդական հավաքին։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Մերձմոսկվայում կայանալիք հավաքին մասնակցելու համար կմեկնի հայկական պաշտպանական գերատեսչության երկու ներկայացուցիչ։

ԿԱՊԿ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, 2007թ. օգոստոսի 21-23-ը ԿԱՊԿ անդամ-պետությունների զինված ուժերի օպերատիվ և ռազմական պատրաստության համատեղ միջոցառումների ծրագրով Միացյալ շտաբը՝ ՌԴ Զինված ուժերի համազորային ակադեմիայի հետ համատեղ, կանցկացնի ուսումնա-մեթոդական հավաք՝ ԿԱՊԿ անդամ-պետությունների զինված ուժերի կրակային խոցման ծրագրման մասնագետների հետ միասին։

Հավաքի ընթացքում, որը կանցկացվի ՌԴ ԶՈւ Համազորային ակադեմիայի ուսումնական կենտրոնի «Վիստրել» բազայում, ծրագրվում է մշակել կոալիցիոն անձնակազմի համատեղ ուժերի կողմից գործողությունների նախապատրաստման և կատարման ժամանակ կառավարման և համագործակցության կազմակերպմանն առնչվող գործնական և տեսական հարցեր։--0—