Ադրբեջանը երաշխավորում է ըմբշամարտի Աշխարհի չեմպիոնատ ժամանակ հայ մարզիկների անվտանգությունը. Հայաստանի սպորտի նախարարություն
Ադրբեջանը երաշխավորում է Բաքվում սեպտեմբերի 17-23-ը տեղի ունենալիք հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի չեմպիոնատի ժամանակ հայ մարզիկների անվտանգությունը։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության օլիմպիական մարզաձևերի վարչության պետ, Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լևոն Վարդանյանը։
Նրա խոսքերով, մայիսին հայ պատվիրակության՝ Բաքու այցի ընթացքում ստորագրվել է քառակողմ պայմանագիր՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA), Ադրբեջանի սպորտի նախարարության և հայկական կողմի միջև։
«Ստորագրված պայմանագրի հիման վրա՝ ադրբեջանական կողմը կապահովի մեր ըմբիշների անվտանգությունը», - ասաց նա։
Գլխավոր քարտուղարը նաև ավելացրեց, որ հայ ըմբիշների հաղթանակի դեպքում, ըստ պայմանավորվածության, ադրբեջանական մայրաքաղաքում կհնչի Հայաստանի օրհներգը։ «Մենք կմասնակցենք մայն մեր դրոշի տակ», - ավելացրեց նա։
Սակայն, Վարդանյանի կարծիքով, խնդրահարույց է Բաքվի 15 հազար տեղանոց դահլիճում հայ մարզիկների ելույթի ժամանակ նրանց անվտանգության ապահովման հարցը։
«Ես չեմ բացառում հայկական պատվիրակության՝ Ադրբեջանի տարածք անվտանգ մուտք գործելու, ադրբեջանական մայրաքաղաքում գտնվելու հնարավորությունը, սակայն վտանգը սպառնում է հայ ըմբիշներին հենց ելույթների ժամանակ», - կարծում է Վարդանյանը։
Հայկական պատվիրակության կազմում է 34 մարդ, այդ թվում՝ 15 մարզիկ, մարզիչ, պատվիրակության ղեկավարներ՝ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիետի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյան և Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լևոն Վարդանյան, ինչպես նաև բժիշկներ, մերսողներ և թարգմանիչներ։
«Հայ մարզիկները, չեմիպիոնատին ընդառաջ, անցնում են ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վերջին փուլը», - նշեց նա։
Վարդանյանը միաժամանակ նշեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնատին հայ մարզիկների մասնակցության կարևորությունը։ «1-8 տեղեր զբաղեցնողները կստանան վարկանիշային միավորներ՝ սպասվող օլիմպիական խաղերին մասնակցելու համար», - ասաց նա։
Միաժամանակ գլխավոր քարտուղարը չի բացառում այն հնարավորությունը, որ ադրբեջանական կողմը կմերժի հայ ըմբիշներին՝ մասնակցել աշխարհի առաջնությանը։
«2002 թ.-ին Ադրբեջանը մերժեց ընդունել մեզ նման առաջնության ժամանակ, սակայն այս անգամ մեր մասնակցությամբ հետաքրքրված են FILA-ն և ՄՕԿ-ը», - եզրափակեց նա։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, ավելի վաղ այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնաձեն հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը երաշխավորում է հայ մազրիկների լիակատար անվտանգությունը։-0-

