Հայաստանի հարավում հրդեհը ոչնչացրել է ցորենի արտը և մեկ տասնյակից ավելի ծառ
15.08.2007,
13:20
Հայաստանի հարավում հրդեհը ոչնչացրել է ցորենի արտը և մեկ տասնյակից ավելի ծառ
Օգոստոսի 14-ին, ժամը 14:45-ին Ջերմուկ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ում բռնկված հրդեհը ոչնչացրել է ցորենի արտը և մեկ տասնյակից ավելի ծառ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որի ջանքերով ժամը 17:40-ին հրդեհը մարվել է:
Այրվել են 2 հա մակերեսով ցորենի հնձած արտը և 15 ծառ:-0-

