Հայաստանի Ոստիկանությունը հրապարակել է Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության կասկածյալի անունը
14.08.2007,
19:23
Հայաստանի Ոստիկանությունը հրապարակել է Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության կասկածյալի անունը
Հայաստանի Ոստիկանությունը հրապարակել է Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության կասկածյալի անունը։
23-ամյա Արթուր Սիմոնյանը և 24-ամյա Արտակ Ալեքսանյանը կիրակի գիշերը հիվանդանոց էին տեղափոխվել՝ կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող առարկայով ստացված վնասվածքներով։ Ավելի ուշ Արթուր Սիմոնյանը հիվանդանոցում մահացել էր։
«Իրականացված օպերատիվ-հետաքննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդներին դանակով հարվածել է 18-ամյա Աշիկ Նազարեթյանը։ Միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի առաջին մասով (սպանություն) և 34-104 հոդվածի երկրորդ մասով (մեկ և ավելի մարդկանց սպանության փորձ)։--0—

