Երևանի 2789-ամյակը կտոնվի հոկտեմբերի 12-13-ին

13.08.2007, 14:40
Երևանի 2789-ամյակը կտոնվի հոկտեմբերի 12-13-ին
Երևանի 2789-ամյակը կտոնվի հոկտեմբերի 12-13-ին

Երևանում հոկտեմբերի 12-13-ին կտոնվի քաղաքի հիմնադրման 2789-ամյակը։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով վարչության պետ Կամո Մովսիսյանը։

«Այժմ քաղաքային վարչությունում Երևանի օրվան նվիրված ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում», - ասաց նա։ Մովսիսյանի խոսքերով, տոնակատարության շրջանակներում կանցկացվեն ավանդական միջոցառումներ, մասնավորապես, «Երևանը իմ աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը և «Երևանը երգերում» հայկական մայրաքաղաքի մասին նոր երգերի մրցույթը։

««Երևանի օրվա» տոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ տոնական համերգով՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ փակումը կլինի հոկտեմբերի 13-ին՝ Հանրապետության Հրապարակում», - նշեց նա։

Մովսիսյանը տեղեկացրեց, որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են նաև նոր ուսումնական տարվա սկզբին և Անկախության օրվան՝ սեպտեմբերի 21-ին։  

Երևանը Հայաստանի 13-րդ մայրաքաղաքն է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.-ին՝ Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ Հայկական լեռնաշղթայի հարավ-արևելքում։ Անկյունաքարը, որի վրա փորագրված է Երևանի հիմնադրման տարեթիվը, պահպանվել է մինչ այժմ և գտնվում է Էրեբունի ամրոց-թանգարանում։

Երևանը Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաք է հռչակվել 1918 թ. մայիսի 28-ին։-0-