Կայծակը և ուժեղ քամին հոսանքազրկել են Հայաստանի հյուսիսային հատվածի երկաթուղին

10.08.2007, 13:40
Կայծակը և ուժեղ քամին հոսանքազրկել են Հայաստանի հյուսիսային հատվածի երկաթուղին

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երևան-Գյումրի երկաթուղու Ջաջուռ-Մայիսյան հատվածը հինգշաբթի, տեղացած տեղատարափ անձրևների, կայծակի և ուժեղ քամու հետևանքով, հոսանքազրկվել է։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Փրկարար ծառայության մամուլի ծառայությունից, դրա հետևանքով այս հատվածում դադարեցվել է գնացքների երթևեկությունը։

Վթարի հետևանքները վերացվել են ուրբաթ՝ ժամը 03.00-ին։