Հայաստանի հյուսիս-արևմուտքում ցորենով բեռնված երեք վագոն դուրս է եկել ուղեգծից, տուժածներ չկան
10.08.2007,
13:36
Հայաստանի հյուսիս-արևմուտքում ցորենով բեռնված երեք վագոն դուրս է եկել ուղեգծից, տուժածներ չկան
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Երևան-Գյումրի երկաթուղու Արտենի-Քարակերտ գծահատվածում, ուղեգծից դուրս է եկել ցորենով բեռնված երեք վագոն։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ փրկարար ծառայության մամուլի ծառայությունից, վագոններից մեկը շուռ է եկել։
Նույն օրը, երկրի հյուսիսում գտնվող Վանաձոր-Ալավերդի երկաթուղու Թումանյան-Շահալի գծահատվածում ուղեգծից դուրս են եկել բեռնատար գնացքի էլեկտրաքարշի երկու անիվները։
Երկու պատահարների հետևանքով էլ տուժածներ չկան։ Երկու երկաթուղային գծահատվածներում էլ վթարավերականգնողական աշխատանքներն ավարտվել են նույն օրը։
Հայաստանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ ցորենով բեռնված վագոնները դուրս են եկել ուղեգծից։ --0—

