ՀՀ Զինված ուժերը կարճ ժամանակում դարձան լիարժեք մարտունակ բանակ
ՀՀ Զինված ուժերը կարճ ժամանակում դարձան լիարժեք մարտունակ բանակ։ Այս մասին Իրաք մեկնած հայ խաղաղապահների հինգերորդ հերթափոխի պարգևատրման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքերով, ազգային-ազատագրական պայքարի ընթացքում հայ զինծառայողների իրականացրած ռազմական գործողություններն արժանի են ժամանակակից ռազմագիտությանը։
Օհանյանը նշել է, որ ԶՈՒ ղեկավարության և ողջ ժողովրդի ներուժն ուղղված է արժանի բանակի առկայությանը, որը կոչված է ապահովելու ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ կյանքը։
Գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ այս գործում մեծ է խաղաղապահ գումարտակի դերը, որը կարճ ժամանակում կարողացավ ձևավորվել և դառնալ մարտունակ ստորաբաժանում, որն իրականացնում է իր առջև դրված խնդիրները։
Հայ խաղաղապահների համակազմի հինգերորդ հերթափոխը Իրաքում էր փետրվարի 2-ից։ Հերթափոխի կազմում է 46 մարդ, որոնց թվում են՝ շտաբի երկու սպա, երեք ռազմական բժիշկ, 10-հոգանոց ականազերծողների բաժանմունք և տրանսպորտայի դասակ (31 վարորդ)։ Հայ խաղաղապահների վեցերրորդ հերթափոխը Իրաք է մեկնել հուլիսի երկրորդ կեսին։
Հայ զինծառայողները Իրաքի խաղաղապահ առաքելությանը մասնակցում են լեհական գումարտակի կազմում՝ 2005 թ. հունվարի 25-ից։ Մինչև այժմ Իրաում խաղաղապահ առաքելություն է իրականացրել, ընդհանուր առմամբ, ավելի քան 300 հայ խաղաղապահ։-0-

