Երևանում մեկնարկել է Դեվիսի գավաթի Եվրո-աֆրիկյան ենթախմբի թենիսի մրցախաղը
Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) Երևանում չորեքշաբթի Դեվիսի Գավաթի Եվրո-աֆրիկյան չորրորդ ենթախմբում կանցկացնի ոչ պաշտոնական թիմային առաջնություն։
Մրցաղախի համար Հայաստանն ընտրվել է Դեվիսի գավաթի հանձնաժողովի կողմից։
Մրցախաղին մասնակցում են 24 թենիսիստներ Հայաստանից, Անդորայից, Չեռնոգորիայից, Ռուանդայից և Բոտսվանից։ Հաղթող երկու խմբերը երրորդ ենթախմբի խաղերին մասնակցելու իրավունք կստանան։
Հայաստանի հավաքականում հանդես են գալիս Հայկ Զորանյանը, Հարություն Սոֆյանը, Հովհաննես Դավթյանը, Աշոտ Գևորգյանը, թիմի ավագն է Վահե Ավետիսյանը։
Մրցախաղի գլխավոր դատավորն է Սոերեն Ֆրիմելը Գերմանիայից, տնօրենը՝ Արմեն Գարգալոյանը (Հայաստան)։
Հայաստանում Դեվիսի գավաթի շրջանակներում մրցախաղ անցկացվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ նման մրցախաղ տեղի ունեցավ Երևանում 2002թ.-ին։--0—