Ղարաբաղում հանցագործությունների թիվը 2007թ. առաջին կիսամյակում նվազել է 8,5%-ով
08.08.2007,
15:49
Ղարաբաղում հանցագործությունների թիվը 2007թ. առաջին կիսամյակում նվազել է 8,5%-ով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. հունվար-հունիս ամիսներին Լեռնային Ղարաբաղում գրանցվել է հանցագործության 249 դեպք, ինչը ցածր է անցյալ տարվա նույն ժամնակահատվածի ցուցանիշից 8,5%-ով:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի Արմենիային» հայտնեցին ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, հանցագործությունների 46,6%-ը կազմում են ոտնձգությունները սեփականության դեմ (նվազել է 19,5%-ով), 23,3%-ը` հասարակական անվտանգության, հասարակական կարգի խախտումներն են և բնակչության առողջությանը վնաս պատճառելը (աճել է 7,4%-ով), հանցագործությունների 16.5%-ն ուղղված է եղել անձի դեմ (նվազել է 14,6%-ով): --0—