ՀՀ ՊՆ-ում քննարկել են ռազմական հայեցակարգի մշակման աշխատանքները
03.08.2007,
17:39
ՀՀ ՊՆ-ում քննարկել են ռազմական հայեցակարգի մշակման աշխատանքները

Հայաստանի ռազմական հայեցակարգի ծրագրի մշակման աշխատանքների համաձայնեցման միջգերատեսչական համաժողովի երկրորդ նիստը տեղի ունեցավ ուրբաթ Պաշտպանության նախարարությունում՝ նախարար Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ։
«Նիստում ընդհանրացվել են ռազմական հայեցակարգի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները, քննարկվել և համաձայնեցվել համաժողովի անդամների դիտողություններն ու առաջարկները»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեց ՀՀ ՊՆ մամուլի-քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
Հանդիպման վերջում հանձնաժողովի հետագա կազմակերպչական աշխատանքների հետ կապված որոշումներ են ընդունվել։ Հանձնաժողովի նախագահ Միքայել Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ։
Հայաստանի ռազմական հայեցակարգը ծրագրվում է հաստատել 2008-ին։--0—