2007-ի հունվար-հունիս ամիսներին Հայստանում հայտնաբերվել է Ինտերպոլի կողմից հետախուզվող 9 մեքենա
03.08.2007,
17:22
2007-ի հունվար-հունիս ամիսներին Հայստանում հայտնաբերվել է Ինտերպոլի կողմից հետախուզվող 9 մեքենա
2007-ի առաջին կիսամյակում Հայաստանում հայտնաբերվել է եվրոպական երկրներից գողացված 9 մեքենա, որոնք գտնվել են Ինտերպոլի հետախուզման մեջ։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի ոստիկանության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը։
Նրա խոսքերով, 2006-ի նույն ժամանակաշրջանում հայտնաբերվել է 21 մեքենա և ցուցանիշների նման կտրուկ անկումը ապացուցում է կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը։
Հունանյանը նշեց, որ ընդհանուր առմամբ 2007-ի առաջին կիսամյակում Հայաստանի ոստիկանությունը ստուգել է հանրապետություն ներմուծված 12 հազ. 763 մեքենա։--0—