Զբաղվածության լատվիական գործակալությունը տեղեկացնում է ԱՊՀ երկրներից միգրացիայի զգալի աճի մասին

Լատվիական Զբաղվածության պետական գործակալությունը 2007 թ.-ին հաստատել է միգրանտների համար աշխատանքի գրեթե 1400 թույլտվություն, ինչը գրեթե 10 անգամ ավելի է, քան անցյալ տարի, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են գերատեսչությունում։
Եկվորների ճնշող մասը ԱՊՀ երկրների բնակիչներ են, մասնավորապես, Բելորուսիայի, Ուկրաինայի, Մոլդովիայի, Հայաստանի և Վրաստանի։ Նրանց մեծ մասն աշխատում է շինարարությունում, արտադրությունում և հյուրանոցային բիզնեսում։
Զբաղվածության գործակալությունում միգրանտների հոսքը բացատրում են Լատվիայում աշխատուժի պակասով, քանի որ երկրի աշխատունակ բնակչության զգալի մասը 2004 թ.-ին երկրի՝ Եվրոմիություն մուտք գործելուց հետո տեղափոխվել է աշխատելու Եվրոմիության այլ երկրներ։ Դա հանգեցրել է վարձու աշխատողների աշխատավարձերի կտրուկ բարձրացմանը, հատկապես, շինարարության և սպասարկման ոլորտներում։--0—