2007 թ. առաջին կիսամյակում Հայաստանում գրիպի հիվանդացությունն աճել է
2007 թ. առաջին կիսամյակում Հայաստանում գրիպի հիվանդացությունն աճել է։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հիմնվելով ՀՀ առողջապահության նախարարության տվյալների վրա, եթե 2006 թ. հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է գրիպի հիվանդացության 993 դեպք, ապա այս տարվա նույն ժանակահատվածում՝ 1053 դեպք։
Ընդ որում, համեմատած 2006 թ. հունվար-հունիս ամիսներին արձանագրված 327 դեպքի հետ՝ 2007 թ. նույն ժամանակահատվածում մինչև 14 տարեկան երեխաների շրջանում գրիպի հիվանդացության դեպքերի քանակն աճել է 1,6 անգամ՝ հասնելով մինչև 532 դեպքի։
Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության համաձայն, համեմատած 2006 թ. առաջին կիսամյակում արձանագրված 30,9 դեպքի հետ՝ 2007 թ. նույն ժամանակաշրջանում հանրապետության 100 հազ. բնակչին բաժին է ընկնել գրիպի հիվանդացության 32,7 դեպք։-0-