ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում քննարկեցին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հեռանկարները

01.08.2007, 19:05

ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Մեթյու Բրայզան (ԱՄՆ), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը (Լեհաստան), չորեքշաբթի Մոսկվայում հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարար, ստատս-քարտուղար Գրիգորի Կրասինի հետ։

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղակայված հայտարարության մեջ, հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման սկզբունքների համաձայն բանակցային գործընթացի իրավիճակն ու հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում էին ունեցել ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ, որի ընթացքում քննարկվել էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում ԵԱՀԿ հետագա ջանքերի ուղղվածությունը։--0—