ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՌԴ ԱԳՆ-ում քննարկեցին ղարաբաղյան խնդրոի առնչությամբ հետագա գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ընդունել է ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին (Լեհաստան):
Ինչպես հայտնվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում, համանախագահները հանդիպել են Մոսկվայում` աշխատանքային խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության ընթացիկ հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ հետագա ջանքերի ուղղվածությունը: --0—