2007թ. առաջին կիսամյակում ՃՏՊ թիվը Հայաստանում ավելացել է 30,5%-ով

01.08.2007, 15:06
2007թ. առաջին կիսամյակում ՃՏՊ թիվը Հայաստանում ավելացել է 30,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. առաջին կիսամյակում ճանապարհատրանսպորտային պատահարների /ՃՏՊ/ թիվը Հայաստանում ավելացել է 30,5%-ով:

Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիային» հանրապետության վիճակագրության ազգային ծառայությունից, հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանում գրանցվել է 792 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով մահացել է 139 մարդ, ինչը 26,4% -ով բարձր է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Վիճակագրական տվյալների համաձայն, ՃՏՊ հետևանքով վնասվածքներ են ստացել 1140 մարդ, ինչը 38%-ով բարձր է 2006թ. հունվար-հունիս ամիսների ցուցանիշից: --0—