Հայաստանում ուղևորային տաքսիների լիցենզավորման ժամկետը հետաձգվել է մինչև 2008 թ. ապրիլի 1-ը

01.08.2007, 11:08
Հայաստանում ուղևորային տաքսիների լիցենզավորման ժամկետը հետաձգվել է մինչև 2008 թ. ապրիլի 1-ը
Հայաստանում ուղևորային տաքսիների լիցենզավորման ժամկետը հետաձգվել է մինչև 2008 թ. ապրիլի 1-ը

Հայաստանում ուղևորային տաքսիների լիցենզավորման ժամկետը օգոստոսի 1-ից հետաձգվել է մինչև 2008 թ. ապրիլի 1-ը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից, որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տաքսի ծառայությունների տերերը և մասնավոր տեղափոխմամբ զբաղվող անձինք չեն հասցրել կարգի բերել ավտոպարկը։

Նախկինում ծրագրված էր, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լիցենզավորումը չունեցող ուղևորային տաքսիների շահագործումը պետք է դադարեցվի օգոստոսի 1-ից, որից հետո նախատեսված էր դաժան միջոցներ կիրառել խախտողների նկատմամբ։

Ուղևորային տաքսիների աշխատանքի կանոնագարգման հիմք է հանդիսացել   տաքսիների գործունեությունը օրինական դաշտ բերելու և պաշտոնական հարկատու դարձնելու  կառավարության պահանջը։

Լիցենզավորման կարգի պահանջի համաձայն՝ արգելվում է այն տաքսիների շահագործումը, որոնց տարիքը 15-ից բարձր է, ինչպես նաև՝ երկդռնանի մեքենաների շահագործումը։

Նոր կարգը դժգոհություն առաջացրեց տաքսի ծառայությունների և մասնավոր տեղափոխմամբ զբաղվող անձանց շրջանում, որի արդյունքում կառավարությունը զիջումների գնաց՝ հետաձգելով լիցենզավորման ժամկետը։

  Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությունը տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսոպարտի ղեկավարման վարչության պետի տեղակալ Ռուբեն Նավոյանը, արդեն առաջիկա  հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ կքննարկվի լցենզավորման նոր կարգը։

Նա նշեց, որ 2007 թ.-ի մայիս ամսվա տվյալներով հանրապետությունում գործում է 420 տաքսի ծառայություն և մոտավորապես 850 մասնավոր տեղափոխմամբ զբաղվող անձ։ Պաշտոնական տվյալներով, ընդհանուր առմամբ, հանրապետությունում գործում է մոտավորապես 5,4 հազ. տաքսի։

Տաքսի ծառայությունների հետ աշխատելու համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ստեղծվել է լիցենզավորման հանձնաժողով, որն արդեն լիցենզավորում  է տրամադրել յոթ տաքի ծառայության և մեկ մասնավոր վարորդի։

Այժմ հանձնաժողովում քննարկման են դրված 80 լիցենզիաների տրամադրման գործեր։ Լիցենզավորում ստանալու համար պետական տուրքը 200 հազ. դրամ է (մոտավորապես 600 դոլար)։

Անկախ փորձագետների կարծիքով ուղևորային տաքսիների տեղափոխումը օրինական դաշտ կարող է հանգեցնել դրանց թվի կրճատմանը և այդ տեսակ տրանսպորտային ծառայության վճարի բարձրացմանը։

Մինչդեռ ՀՀ տրանսպորտի և կապի առաջին փոխնախարար Հրանտ Բեգլարյանը հայտարարել է լրագորղներին, որ Հայաստանում ուղևորային տաքսիների լիցենզավորման ինստիտուտի կիրառումը չի հանգեցնի ծառայության գնի աճի։--0—