ՀՀ ԱԳ փոխնախարարը սփյուռքահայ ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

31.07.2007, 11:05
ՀՀ ԱԳ փոխնախարարը սփյուռքահայ ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը նախօրեին հանդիպել է սփյուռքահայ ուսանողներին, որոնք Երևանում են՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ։  

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, փոխնախարարն ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Նա մանրամասն ներկայացրել է հարևան պետությունների հետ Հայաստանի փոխհարաբերությունները՝ անդրադառնալով դեռևս չլուծված խնդիրներին և համագործակցության հեռանկարներին։

Ուսանողները հետաքրքրվել են նաև միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածությամբ, երկրում իրականացվող ծրագրերի արդյունավետությամբ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի կրթական համակարգին առնչվող խնդիրներ։ --0--