Հայ փրկարարները փնտրում են Երևանում ջրահեղձ եղած երեխայի մարմինը
30.07.2007,
17:17
Հայ փրկարարները փնտրում են Երևանում ջրահեղձ եղած երեխայի մարմինը
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ փրկարարները փնտրում են Երևանի ջրանցքներից մեկում ջրահեղծ եղած տղայի մարմինը։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Փրկարարական ծառայությունից, նախորդ օրը տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Ստորին Հրազդան ջրանցքում, որը հոսում է Կիլիկիա թաղամասով, խեղդվել է 9-ամյա Տիգրան Թելզիբաշյանը։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։--0—

