Հայ ականորսները Կոտայքի մարզում վնասազերծել են հակատանկային մի ական
30.07.2007,
17:04
Հայ ականորսները Կոտայքի մարզում վնասազերծել են հակատանկային մի ական
Հայ ականորսները վնասազերծել են Կոտայքի մարզի արոտավայրերից մեկում հայտնաբերված հակատանկային մի ական։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ փրկարարական ծառայությունից, Արամուս գյուղում հակատանկային ականի հայտնաբերման մասին տեղեկությունը ստացվել էր հուլիսի 28-ին՝ ժամը 11։50-ին։
Տեղ ժամանած ՀՀ ՊՆ ինժեներային վարչության ականորսները վնասազերծել են ականը ժամը մոտավորապես 17։40-ին։--0—