Հայ փրկարարները շարունակում են ջրամբարն ընկած վեցամյա աղջկա որոնումները

26.07.2007, 15:26
Հայ փրկարարները շարունակում են ջրամբարն ընկած վեցամյա աղջկա որոնումները

Հայ փրկարարները շարունակում են վեցամյա աղջկա որոնումները, որը, ենթադրվում է, որ խեղդվել է Արտաշատի ջրամբարում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ փրկարարական ծառայության մամուլի ծառայությունից, հուլիսի 25-ին ժամը 17։05 ահազանգ է ստացվել այն մասին, որ Արտաշատի ջրամբար է ընկել մի երեխա, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայրում պարզվել է, որ ջրամբարն է ընկել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի 6-ամյա Գայանե Մաթևոսյանը։

Որոնողական աշխատանքները սկսվել են անհապաղ և շարունակվել են մինչև ժամը 23։00, սակայն՝ ապարդյուն։ Որոշվել է որոնողական աշխատանքները շարունակել հուլիսի 26-ին։--0—