Մամուլը Հայաստանում շահավետ բիզնես չէ. ԶԼՄ կովկասյան իստիտուտի տնօրեն
Տպագրական մամուլը Հայաստանում շահավետ բիզնես չէ, հինգշաբթի Երևանում «Լրատվամիջոցները և ժողովրդավարարական գործընթացը Հայաստանում» համաժողովի ժամանակ հայտարարեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքերով, Հայաստանի զանգվածային լրատվական միջոցների սկզբնական նպատակը տեղեկատվության վաճառքը չէ, այլ իրենց հովանավորների շահերը ներկայացնելը։
«Թերթերի ճնշող մեծամասնությունը լավ չի վաճառվում մեր երկրում։ Խնդիրն այն է, որ դրանք շատ են քաղաքականացված և հաճախ չեն ներկայացնում բնակչության մեծ մասի շահերը», - ասաց Իսկանդարյանը։
Միաժամանակ նա ընդունեց, որ երկրում նկատվում է տեղեկատվական դաշտի զարգացման դինամիկա, մասնավորապես, հայտնվում են փայլուն ամսագրեր, որոնք հովանավորվում են գործնական նպատակներից ելնելով։
«Մեզ մոտ գոյություն ունեն լրատվական գործակալություններ, որոնք պետք է վաճառեն իրենց ինֆորմացիան, թեև նրանք ստիպված են դա անել Հայաստանից դուրս։ Դրանք տարբերվում են տպագրվող ԶԼՄ-ներից իրենց արհեստավարժության մակարդակով», - ասաց Իսկանդարյանը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2006թ. երկրում տպագրվում էր 207 անուն թերթ, տարեկան ընդհանուր տպաքանակը կազմում էր 29490 հազար օրինակ։ Դրա հետ մեկտեղ, 2006թ. Հայաստանում տպագրվել էր 130 անուն ամսագիր և այլ պարբերականներ, որոնցից 80-ը՝ հայալեզու ամսագրեր, 13-ը՝ ռուսերեն, 3-ը՝ անգլերան և 34-ը՝ մի քանի լեզուներով։
«Լրատվամիջոցները և ժողովրդավարական գործընթացը Հայաստանում» համաժողովը կազմակերպել էր Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում գործող Կոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամը։ Նպատակը Հայաստանում ԶԼՄ-ների հետագա զարգացմանը նպաստելն ու աջակցելն է։
Զեկուցողների թվում էին՝ Հետաքննող լրագրողների միության ներկայացուցիչ Լաուրա Բաղդասարյանը (թեման՝ «Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների ժամանակակից պատկերը. արհեստավարժության չափանիշները և էթնիկական նորմերը»), Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը («Հասարակայնության դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման մեջ. լրատվամիջոցները և ոչ կառավարական սեկտորը»)։ --0—

