«Արթիկ» բանտի ղեկավարը հեռացվել է արդարադատության նախարարի հրամանով
25.07.2007,
19:52
«Արթիկ» բանտի ղեկավարը հեռացվել է արդարադատության նախարարի հրամանով
«Արթիկ» քրեա-կատարողական հաստատության ղեկավար, գնդապետ Հովհաննես Թամրազյանը հեռացվել է պաշտոնից Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հրամանով։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին արդարադատության նախարարության մամուլի-ծառայությունում, այդ որոշումն կայացվել է արդարադատության նախարարի 2007-ի հուլիսի 13-ի հրամանով «Արթիկում» անցկացված ծառայողական հետաքննության արդյունքում։
Քրեա-կատարողական հաստատության ևս 10 աշխատակիցներ ենթարկվել են տարբեր ծառայողական տույժերի։.
Խախտումների բացահայտված փաստերի հետաքննությունը հանձնարարված է Հայաստանի արդարադատության նախարարության քրեա-կատարողական վարչության ղեկավար Վ. Մարգարյանին։--0—