ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունները քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր

25.07.2007, 17:43
ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունները քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր

ՀՀ ազգային անվտանգության և ՌԴ ֆեդերալ անվտանգության ծառայությունների հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ այս տարվա հուլիսի 23-ից 25-ը Սևանա լճի մերձակայքում։

Ինչպես չորեքշաբթի տեղեկացրին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնում, խորհրդակցության ընթացքում քննարկվել են երկու երկրների անվտանգությանը վերաբերող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային ահաբեկչության և  21-րդ դարի այլ մարտահրավերների դեմ պայքարի խնդիրներին։

Խորհրդակցության արդյունքում ստորագրվել է համատեղ գործունեության հետագա կատարելագործմանը վերաբերող Արձանագրություն։

Խորհրդակցմանը մասնակցելու համար Հայաստան էր ժամանել ՌԴ ՖԱԾ-ի տարբեր կառույցների 16 ղեկավարներից բաղկացած պատվիրակությունը։ Հայկական և ռուսական հատուկ ծառայությունների երկկողմ հանդիպումները տեղի են ունենում տարին մեկ անգամ։—0—