Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Վրաստան

24.07.2007, 16:50
Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Վրաստան

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը չորեքշաբթի՝ հուլիսի 25-ին, եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այցի շրջանակներում նախատեսված է Օսկանյանի հանդիպումը նրա վրացի գործընկեր Գելա Բաժուաշվիլու հետ։

Հուլիսի 26-ին Վ. Օսկանյանը կմեկնի Աջարիա, որտեղ ծրագրված է նրա հանդիպումը Աջարիայի վարչապետ Լևան Վարշալոմիձեի հետ։

Բաթումիում Օսկանյանը կծանոթանա նաև Հայաստանի Գլխավոր հյուպատոսության համար ընտրված շենքի վիճակին։--0—