2007թ. առաջին կիսամյակում աշխատանքից հեռացվել է Ճանապարհային ոստիկանության երեք աշխատակից

24.07.2007, 16:44
2007թ. առաջին կիսամյակում աշխատանքից հեռացվել է Ճանապարհային ոստիկանության երեք աշխատակից

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. առաջին կիսամյակում աշխատանքից հեռացվել է Ճանապարհային ոստիկանության երեք աշխատակից։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչության պետ, գնդապետ Իշխան Իշխանյանը։

Նրա խոսքերով, 20 աշխատակից ենթարկվել է տարբեր աստիճանի վարչական տույժի։

Բացի այդ, Իշխանյանը տեղեկացրեց, որ Աբովյանում հայտնաբերվել է կաշառքի մի  դեպք, որի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նրա խոսքերով, գործը հարուցվել է քաղաքացիների նկատմամբ կեղծ վարչական արձանագրություններ կազմելու և կաշառք վերցնելու փաստերով։ --0—