Եգիպտոսում 25-ամյա մի կին թռչնագրիպի վարակով տեղափոխվել է հիվանդանոց

23.07.2007, 11:32
Եգիպտոսում 25-ամյա մի կին թռչնագրիպի վարակով տեղափոխվել է հիվանդանոց

Թռչնագրիպի վարակի հերթական դեպք է արձանագրվել Եգիպտոսում. վարակվել է 25-ամյա մի կին, տեղեկացում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ասոշիեյթիդ Փրես» գործակալությանը։

Եգիպտոսի Առողջապահության նախարարության ներկայացուցիչների տեղեկության համաձայն, 25-ամյա Նաեմա Աբդո Համիլը (Naema Abdo Gamil) շաբաթ օրը տեղափոխվել է Կահիրեի հիվանդանոցներից մեկը։ Նա թռչնագրիպով վարակվել է ՝ Կահիրեից 175 կմ. հյուսիս-արևելք գտնվող Դամիետա (Damietta) արվարձանում՝ ընտանի սատկած թռչնի հետ շփման հետևանքով։

Բժիշկների խոսքերով, այժմ նրա վիճակը գնահատվում է, որպես «կայուն լավ»։

Եգիպտոսը թռչնագրիպից առավել տուժած երկրներից մեկն է։ Ավելի քան մեկ տարվա ընթացքում Եգիպտոսում արձանագրվել է H5N1 վարակի 38 դեպք, 15 մարդ մահացել է, 18-ը՝ լիովին ապաքինվել, մյուսների բուժումն այժմ ընթացքի մեջ է։--0—