Ղարաբաղի նախագահական ընտրությունների կարևորությունը արտահայտվում է հենց դրանց ացկացման փաստով. Դեմկուսի առաջնորդ

19.07.2007, 15:21
Ղարաբաղի նախագահական ընտրությունների կարևորությունը  արտահայտվում է հենց դրանց ացկացման փաստով. Դեմկուսի առաջնորդ
Ղարաբաղի նախագահական ընտրությունների կարևորությունը  արտահայտվում է հենց դրանց ացկացման փաստով. Դեմկուսի առաջնորդ

Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների կարևորությունը արտահայտվում է հենց դրանց անցկացման փաստով։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում լուրջ ազդեցություն կունենան տարածաշրջանի գործընթացների վրա, և նրանց կարևորությունը արտահայտվում է ոչ այնքան նախագահի ընտրության, այլ հենց ընտրությունների անցկացման փաստով», - ասաց նա։

Սարգսյանի խոսքերով, ադրբեջանցի քաղաքական գործիչները համաշխարհային ԶԼՄ-ներում, մասնավորապես BBC-ով, մշտապես ԼՂՀ-ն  ներկայացնում են որպես «զուտ ադրբեջանական տարածք»։

«Նրանք միջազգային հանրությանը վարժեցրել են այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին պատկանող տարածք է», - պարզաբանեց նա։

Այս կապակցությամբ Դեմկուսի առաջնորդը կարծում է, որ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների սխալը նրանում է, որ նրանք կոնկրետ պատասխաններ չեն տալիս ինչպես ԼՂՀ, այնպես էլ Հայաստանի հասցեին հնչող նման հայտարարություններին։

«Մեր երկրում Ղարաբաղը աշխարհին ներկայացնելու հետ կապված հարցերը ինչ-որ չափով անցել են երկրորդ պլան», - համարում է նա։

Սարգսյանը պնդում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պարտավոր է ավելի լուրջ մոտենալ Ղարաբաղն աշխարհին ներկայացնելու հիմնախնդրին։

Միաժամանակ նա ավելացրեց, որ, հակառակ դեպքում, մոտ ապագայում Հայաստանում կարող ենք մեզ վրա զգալ դրա հետևանքները։

ԼՂՀ հինգշաբթի տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են հինգ թեկնածուներ՝ Բակո Սահակյանը (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար), Մասիս Մայիլյանը (ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ), ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Վանիկ Ավանեսյանը (Արցախի պետական համալսարանի դասախոս), ինչպես նաև ԼՂՀ կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը:--0—