Հայաստանում նախագահական ընտրությունների միասնական թեկնածու կարող է դառնալ հասարակությունում պահանջարկ ունեցող անձը. ՀԴԿ նախագահ

19.07.2007, 14:53
Հայաստանում նախագահական ընտրությունների միասնական թեկնածու կարող է դառնալ հասարակությունում պահանջարկ ունեցող անձը.  ՀԴԿ նախագահ

Հայաստանում գալիք նախագահական ընտրությունների միասնական թեկնածու կարող է դառնալ հասարակության շրջանում սոցիալապես պահանջարկ ունեցող անձը։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Կուսակցությունների քաղաքական միասնությունը պետք է տեղի ունենա հասարակության նախապատվության հիման վրա», - ասաց նա։

Սարգսյանի խոսքերով, նախագահի պաշտոնի թեկնածուի անձի հանդեպ հասարակության շրջանում պետք է ձևավորվի «սոցիալական պահանջարկ»։

«Ցավոք, այսօր բնակչության կողմից միասնական սոցիալական պահանջարկ ունեցող անձ, երկրում չի նկատվում». – ասաց նա։

Սարգսյանը նշեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են միավորվել միասնական թեկնածու առաջադրելու նպատակով, պետք է կարողանան իրականացնել ընդհանուր ծրագիր, որը բաղկացած կլինի ոչ թե այսօրվա իշխանության հանդեպ հակակշիռ վերաբերմունքից, այլ իր մեջ կներառի կոնկրետ առաջարկություններ։   

«Ներկայիս իշխանության միակ այլընտրանքային առաջարկությունը նոր, բացառապես այլ քաղաքական ուղղությունն է», - ընգծեց նա։

Այս կապակցությամբ դեմոկրատական կուսակցության նախագահը կարծում է, որ առաջնային է համարվում այն քաղաքական ուժերի հետ միասնության խնդիրը, որոնց հետ համատեղ հնարավոր է ներկայացնել գաղափարական ծրագիր, ընդ որում անձը սույն փուլում ոչ մի կոնկրետ դեր չի խաղում։

«Նրանք, ովքեր իրենց բացառիկության մասին հայտարարություններ են անում, առնվազն միամիտ են։ Ավելի ճիշտ կլիներ, եթե բոլոր կուսակցությունները աշնանը իրենց նիստերի ժամանակ համապատասխան որոշում ընդունեին և սկսեին քաղաքական խորհրդատվություն իրականացնել այլ կուսակցությունների հետ», - պարզաբանեց նա։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թ.-ի առաջին կեսին։ Նախագահի պաշտոնին իրենց թեկնածության առաջադրման մտադրության մասին հայտարարել են մասնավորապես՝ ՀՀ  վարչապետ, Հայաստանի ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ազգային ժողովրդավարական միության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։-0-