2007 թ.-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան ցուցակը կհամալրվի 4300 անհայտ կորածների անուններով

19.07.2007, 12:15
2007 թ.-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան ցուցակը կհամալրվի 4300 անհայտ կորածների անուններով

2007 թ.-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Հայաստանյան ցուցակը կհամալրվի 4300 անհայտ կորածների անուններով։ Այս մասին երեկ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԿԽՄԿ-ի հայկական պատվիրակության ղեկավար Իվ Առնոլդին, որը ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։  

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին Հայաստանի խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Իվ Առնոլդին խոսնակին շնորհակալություն է հայտնել արդյունավետ փոխգործունեության համար՝ ընգծելով Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության կարևորությունը։

Նա նշել է, որ ԿԽՄԿ-ի աջակցությամբ անց է կացվել անհայտ կորածների մասին Հայաստանի օրենսդրության ուսումնասիրություն՝ միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխանցնելու նպատակով։ Առնոլդին առաջարկել է կազմակերպել համատեղ բանավեճեր օրենսդրական փոփոխությունների իրականցման նպատակով՝ հիշեցնելով, որ Հայաստանը դեռևս չի միացել միջազգային որոշ պայմանագրերին։

Իր հերթին Հայաստանի խորհրդարանի խոսնակը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան պատերազմի ավարտից 13-14 տարի հետո անհայտ կորածների ցուցակի լրացումները և ճշգրտումները կարող են վերաբերվել արդեն մահացած կամ սահմանին  առևանգված անձանց։

Թորոսյանը հիշեցրել է, որ Հայաստանում ադրբեջանցիներ չկան, բացառությամբ զինվորների, ովքեր հրաժարվում են վերադառնալ հայրենիք և Հայաստանը հումանիտար նկատառումներից ելնելով  չի կարող հաշվի չառնել այդ մարդկանց ցանկությունները։

Խոսնակը նշել է, որ դեռևս չկան հստակ տեղեկություններ ադրբեջանական բանտերում պահվող հայերի մասին. միայն ժամանակառժամանակ նրանց բարեկամները բանտարկյալների մասին նորություններ կամ նրանց ազատելու համար տարբեր գործարքների առաջարկություններ են ստանում

Խոսելով օրենսդրական փոփոխությունների մասին՝ Թորոսյանը նշել է, որ նախ անհրաժեշտ է ծանոթանալ ԿԽՄԿ-ի կատարած այդ ուսումնասիրությունների արդյունքներին։ Նա հիշեցրել է, որ նոր ձևավորված խորհրդարանում ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության և հասարակության հարցերի մշտական հանձնաժողով, որի աշխատանքը նույնպես կնպաստի անհայտ կորածների խնդրի լուծմանը։--0—