Հայաստանը և ԱՄՆ-ն մտադիր են շարունակել երկկողմանի համագործակցությունը

18.07.2007, 20:05
Հայաստանը և ԱՄՆ-ն մտադիր են շարունակել  երկկողմանի համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և ԱՄՆ-ն մտադիր են շարունակել  երկկողմանի համագործակցությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նման մտադրություն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և ԱՄՆ դեսպանության գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Պերինան։

Հանդիպման սկզբում Մ.Հարությունյանը շնորհավորել է նորանշանակ ժամանակավոր հավատարմատարին` հույս հայտնելով, որ երկուստեք համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում և հաջողություն մաղթել նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում:

Իր հերթին Ռ. Պերինան կարևորել է ԱՄՆ մշտական դեսպանի ներկայությունը Հայաստանում, ինչը բխում է ԱՄՆ-ի և Հայաստանի շահերից` իր խնդիրը համարելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը նպաստելը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, հատկապես՝ ռազմական համագործակցության ոլորտում, ԱՄՆ-ի օգնությանը Հայաստանին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Կողմերը մտքեր են փոխանակել մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:--0—