Հայաստանում հուլիսի 20-26-ը կանցկացվի Համահայկական երիտասարդական հինգերորդ համաժողովը
18.07.2007,
19:08
Հայաստանում հուլիսի 20-26-ը կանցկացվի Համահայկական երիտասարդական հինգերորդ համաժողովը
Ծաղկաձորում հուլիսի 20-26-ը կանցկացվի Համահայկական երիտասարդական հինգերորդ համաժողովը։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, համաժողովին կմասնակցեն աշխարհի 10 երկրներից, այդ թվում՝ Արցախից և Ջավախքից ժամանած 80 երիտասարդներ։
Հավաքը կնպաստի այն երիտասարդների մերձեցմանը, որոնք մեծ դեր ունեն սփյուռքի համահայկական խնդիրների լուծման մեջ։ Հավաքի ժամանակ կքննարկվեն ղարաբաղյան հիմնահարցին, Եղեռնի ճանաչմանը, աշխարհում հայկական լոբբիի ակտիվացմանը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող խնդիրներ։–0—