Երևանի գեղարվեստի ակադեմիայում նոր ուսումնական տարում 112 տեղի համար հավակնում է 212 դիմորդ

17.07.2007, 15:32
Երևանի գեղարվեստի ակադեմիայում նոր ուսումնական տարում 112 տեղի համար հավակնում է 212 դիմորդ

2007-2008 ուսումնական տարվա համար  Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիմորդների թիվը 28-ով ավելացել է։ Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Գեղարվեստի ակադեմիայում, այս տարի ԵԳՊԱ ընդունվելու հայտերի թիվը հասել է 212-ի։

Ընդ որում, պետպատվերի շրջանակներում սույն բուհին տրամադրված տեղերի թիվը ավելացել է՝ 98-ից հասնելով 112-ի (առանց արտոնությունների տեղեր)։

Ակադեմիայի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանի խոսքերով, այս տարի հետաքրքրությունը փոքր-ինչ մեծացել է հատկապես «Հագուստի մոդելավորում» և «Դիզայն» ֆակուլտետների նկատմամբ

Փայասլյանը նշել է , որ ակադեմիայում սովորելու համար հավակնում են որոշակի գիտելիքների պաշար ունեցող դիմորդներ։

«Մենք այս տարի սպասում ենք դիմորդների պատրաստվածության ավելի բարձր մակարդակ», - ասել է նա՝ բացատրելով դա ակադեմիայում նախապատրաստական կուրսերի առկայությամբ։

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում ընդունելության քննությունները կացնեն հուլիսի 28-ից օգոստոսի 5-ը։ Դիմորդները քննություն կհանձնեն հետևյալ առարկաներից՝ գծանկարչություն, գեղանկար և կոմպոզիցիա։-0—