ԱՄՆ-ն և Լեհաստանը որոշել են ՀՀՊ հրթիռների տեղադրման վայրերը լեհական տարածքում. Կաչինսկի
ԱՄՆ-ն և Լեհաստանը տեխնիկական փորձագետների մակարդակով արդեն որոշել են Հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) ամերիկյան հրթիռակործանիչների տեղադրման վայրը լեհական տարածքում և շուտով կհրապարակեն իրենց որոշումը, լրագրողներին հայտարարեց Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ իր հանդիպումից հետո։
«Տեղադրման վայրը տեխնիկական մակարդակով արդեն որոշված է, և մենք շուտով կհայտարարենք, թե որտեղ է այն», - Կաչինսկուն մեջբերում է «Ռոյթեր» գործակալությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լեհաստանի նախագահը հայտնել է նաև, որ օրակարգում մնում են հետևյալ հարցերը՝ ՀՀՊ բազայի չափը և ամերիկացի զինծառայողների թիվը, որոնք պետք է այն սպասարկեն։
Երեքշաբթի Կաչինսկին կմեկնի ԱՄՆ ՌՕՈՒ «Վանդենբերգ» բազա (Կալիֆոռնիայի նահանգ), որպեսզի տեսնի այնտեղ տեղակայված ամերիկյան ՀՀՊ համակարգի հրթիռակործանիչների ստորգետնյա հորերը, որոնց նմանատիպը Բուշը մտադիր է տեղադրել Լեհաստանի տարածքում։
ԱՄՆ ծրագում է Լեհաստանի տարածքում տեղադրել տասը հրթիռակործանիչներ, իսկ Հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարներ՝ Չեխիայի հանրապետությունում։
Ինչպես պնդում է ԱՄն-ն, ՀՀՊ համակարգը ստեղծում է՝ պաշտպանվելու համար, այսպես կոչված, «չարի առանցք» պետությունների ենթադրաբար սպասելի հրթիռային հարձակումներից։ Այդ պետությունների թվին Վաշինգտոնը, մասնավորապես, դասում է Հյուսիսային Կորեն և Իրանը։
Ռուսաստանը կտրականապես դեմ է արտահայտվել ԱՄՆ ծրագրերին՝ իր ՀՀՊ համակարգի տարրերը տեղակայել Չեխիայում և Լեհաստանում՝ ամերիկացիներին առաջարկելով այդ նպատակի համար օգտագործել Ադրբեջանի Գաբալայի Ռադիոտեղորոշիչ կայանը։ --0—