«Էրեբունի» թիմը Երևանի ֆուտզալի առաջնության առաջին շրջանի արդյունքներով առաջատարն է

17.07.2007, 12:39
«Էրեբունի» թիմը Երևանի ֆուտզալի առաջնության առաջին շրջանի արդյունքներով առաջատարն է

Երևանում ավարտվեց ֆուտզալի 2007թ. առաջնության առաջին շրջանը, որը տեղի ունեցավ հունիսի 16-ից հուլիսի 14-ը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայից, առաջին շրջանի հաղթող դարձավ «Էրեբունի» թիմը, որը ցույց է տվել կատարյալ արդյունք՝ ինը միավոր երեք խաղում։

Ինը հնարավորից յոթական միավոր են հավաքել «Թեսթ դրայվ» և «Իդեալ համակարգ» թիմերը, իսկ «Ինժեների» հաշվին գրանցվել է 3 միավոր։ «Պրոմեդ» թիմը առաջին շրջանն ավարտել է զրոյական արդյունքով։

Լավագույն հարձակվող է ճանաչվել Գնել Գևորգյանը («Իդեալ համակարգ» թիմից), որը խփել է 11 գոլ։

Մայրաքաղաքային առաջնության երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 21-ից օգոստոսի 18-ը։ Հաղթողը կստանա 2007-2008թթ մրցաշրջանի Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունք։ --0—