Խոշոր ավտովթարի արդյունքում հինգ մարդ մահացել է, երկուսը՝ ծանր վիրավորվել
Խոշոր ավտովթարի հետևանքով հինգ մարդ մահացել է, երկուսը գտնվում են ծանր վիճակում։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Հայաստանի Փրկարարական ծառայությունից, վթարը տեղի է ունեցել կիրակի՝ ժամը 21։10-ի սահմաններում՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին։
Դեռևս չճշտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է նախ ծառին, ապա՝ էլեկտրական մետաղյա սյունին։
Ավտովթարի արդյունքում վարորդը՝ 40-ամյա Վարդան Հովհաննիսյանը և չորս ուղևորները՝ 37-ամյա Համլետ և 7-ամյա Ռաֆիկ Թութխալյանները, 32-ամյա Նարինե և 9-ամյա Դավիթ Հովհաննիսյանները տեղում մահացել են։
Մյուս երկու ուղևորները՝ 30-ամյա Արփինե Թութխալյանը և 11-ամյա Անժելա Հովհաննիսյանը, մարմնական տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։ Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են որպես ծանր։
Ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով հետաքննություն է ընթանում։ --0—

