Թուրքիան փորձում է տարածաշրջանում խաղաղարարի դեր կատարել. հայ փորձագետ
Թուրքիան փորձում է տարածաշրջանում խաղաղարարի դեր կատարել։ Ուրբաթ այս կարծիքը հայտնեց Հայաստանի Գիտություների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա խոսքերով, միջնորդի դերը թուրքական դիվանագիտության նոր մոտեցումն է, նա փորձում է կարգավորել հարաբերությունները Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև։
«Դիվանագիտության տվյալ ուղղությունն արտահայտվում է նաև Թուրքիայի ձգտման մեջ՝ միջնորդ լինել ղարաբաղյան, ինչպես նաև՝ պաղեստինյան հակամարտության կարգավորման խնդրում»,- ասաց Սաֆրաստյանը։ Փորձագետի կարծիքով, Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդությունն անընդունելի է, քանի որ Թուրքիան ընգծված հակահայկական քաղաքականություն է վարում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1998թ.-ին, երբ առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
Ներկայում ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ բանակցություններն ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, երկկողմանի ձևաչափով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության։ --0—

