Հայաստանը արդարադատության բնագավառում Չինաստանի հետ կմշակի համագործակցության ծրագիր

13.07.2007, 15:05
Հայաստանը արդարադատության բնագավառում Չինաստանի հետ կմշակի համագործակցության ծրագիր
Հայաստանը արդարադատության բնագավառում Չինաստանի հետ կմշակի համագործակցության ծրագիր

Հայաստանի արդարադատության նախարար Գևորդ Դանիելյանը նախօրեին Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանում Չինաստանի դեսպան Խոնգ Դզիուինոյի հետ (Hong Jiuyin) քննարկել է իրավունքի բնագավառում համագործակցության հարցերը։  

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ադարադատության նախարարի օգնական Լանա Մշեցյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների արդարադատության նախարարների միջև արդարադատության բնագավառում համագործակցության կարգավորման հարցրերը։

«Երկու կողմերն էլ, բարձր գնահատելով համագործակցության ընթացքում ձեռք բերած մակարդակը, մասնավորապես տնտեսության և սոցիալական քաղաքականության բնագավառում, ընդգծել են նաև արդարադատության բնագավառում փոխադարձ համագործակցության ձևավորման անհրաժեշտությունը», - ասաց Մշեցյանը։

Նա  տեղեկացրեց նաև, որ Դանիելյանի առաջարկով հայկական կողմը կմշակի իրավաբանական հարցերով համագործակցության ծրագրերի նախագիծը, որից հետո մոտ ժամանակներս փաստաթուղթը կփոխանցվի Չինաստանի նախարարին՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան միջոցով։

Մշեցյանի խոսքերով, համագործակցության նախագծում ներառված են նաև այլ միջոցառումներ, այդ թվում նաև կադրերի վերապատրաստման, համատեղ համաժողովների անցկացման, առաջադեմ փորձի փոխանակման համար անհրաժեշտ տեղեկության փոխանցման հարցերով։--0—