ՀՀ գլխավոր դատախազությունը գրանցել է երիտասարդ կանանց մարմնավաճառության մեջ ներգրավելու մասին հերթական փաստը
Հայաստանի գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց առևտրի և նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը վերջացրել է նախաքննությունը, որը հարուցվել էր մի խումբ աղջիկների մարմնավաճառությամբ զբաղվելու փաստով։
Ինչպես ուրբաթ հայտնեցին «Նովոստի-Արմենիային» ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախնական քննությունը պարզել և հիմնավորել է այն փաստը, որ քաղաքացուհի Ա. Գյուրջանյանը 2002-2003թթ. թուրքական Տրապիզոն քաղաքում զբաղվել է մարմնավաճառությամբ՝ Կիրակոսյանի կավատությամբ։
Ավելի ուշ, հատուկ բնույթի ծառայություններ մատուցելու հաշվին գումար վաստակելու նպատակով, Գյուրջանյանը պայմանավորվել էր իր կավատ Կիրակոսյանի հետ, որը ժամանակավորապես բնակվում է Տրապիզոնում, մատակարարել աղջիկներ, որոնք ցանկանում են մարմնավաճառությամբ զբաղվել՝ յուրաքանչյուրին $100-ից $200 վճարելու պայմանով։
Այս նպատակով 2004-2006թթ. մարմնավաճառությամբ զբաղվելու համար Հայաստանի տարբեր մարզերից Գյուրջանյանը հավաքել է աղջիկների խմբեր և տարբեր տուրիստական գործակալությունների միջոցով ապահովել նրանց մեկնումը Տրապիզոն, որտեղ Կիրակոսյանն արդեն տեղում կազմակերպել է նրանց մարմնավաճառությամբ զբաղվելու գործը։
Ստացված ապացույցների հիման վրա Գյուրջանյանին մեղադրանք է ներկայացվել 262 հոդվածով /մաս 2, կետ 1/՝ «Մարմնավաճառությամբ կամ պոռնկությամբ զբաղվելու նպատակով որջերի կազմակերպում և պահում»։
2007թ. հունիսի 25-ին քրեական գործը ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան մանրամասն հետաքննություն անցկացնելու համար։ --0—

